211652_close_icon
views-count66915 դիտում article-date 22:06 23-07-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen Crafter-ը․ Toyota-ն կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վարդան Բաղդասարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շախբազյանի վարած Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր