Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։
Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։
Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,- գրել է Ազարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր այն վայրերից մեկը, որ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաև ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջև։
Սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ, երբ հերթական անգամ այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի և ցանկանցել էին ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի էին եկել, երբ հայտնաբերել էին, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ հավանաբար նկարը հեռացվել էր սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։
Ով էր նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէր, բայց շատերի մոտ կա կարծիք, որ նկարը հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«Ցավալի է, որ նման լեգենդ դարձած հերոսների նկարները հեռացնում են։ Բայց ինչքան էլ հեռացնեն, միևնույն է, հո չեն կարող մեր սրտից, մեր հոգուց, մեր տներից էդ հերոս տղերքին ջնջել։ Պարզապես երևույթն է վատ։ Իսկ եթե կարդարանան, թե երևանցիների պահանջով են դա անում, որպեսզի քաղաքի արտաքին տեսքը մաքրվի, ապա դա արդարացում չէ։ Քաղաքի ամեն անկյունում պիտի շատ լավ էդ հերոս տղերքի նկարները լինեն, անգամ նրանց կատարած սխրագործությունների մասին ցուցանակեր մի քանի լեզուներով»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի