26546 դիտում
13:33 23-07-2020
«Ճառագայթ» ՓԲԸ-ն խոստանում է. նոր կառուցվող ու վերակառուցվող ավտոճանապարհները լինելու են միջազգային չափանիշներին համապատասխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Լոռու մարզում վերսկսվել են ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 14-ին «Բեկոր» ՓԲԸ-ն Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մ-6 միջպետական հատվածում պայթեցում իրականացրեց, որպեսզի «Ճառագայթ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները կարողանան կատարել կապիտալ ճանապարհաշինարարական աշխատանքներ։
Ճանապարհաշինարարական աշխատանքները տվյալ հատվածում կատարող «Ճառագայթ» ՓԲԸ-ն ունի հարուստ աշխատանքային փորձ։ Նշված ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, ներկայիս գլխավոր խորհրդատու Վաչիկ Խուրշուդյանին ճանաչողներն ասում են. «Նա աչքը տեսած, հայրենիքը սիրող անձնավորություն է։ «Ճառագաթ»-ի կողմից կառուցված ոչ մի ճանապարհ երբևէ անորակ չի եղել։ Գուցե դա էլ հաշվի առնելով է, որ կարևորագույն շատ ճանապարհների վերանորոգման գործը հանձնարարվել է նշված ընկերությանը»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Ճառագայթ» ՓԲԸ-ի աշխղեկ Արարատ Մակումյանը նախ բարձր գնահատեց պայթեցման աշխատանքները, ապա խոստացավ, որ ունենալու են որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ և այդ ճանապարհներին տեղադրվելու են նաև երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, երկաթբետոնե արգելապատնեշներ, որպեսզի վարորդները իրենց մաշկի վրա զգան տարբերությունը՝ նախորդ տարիների համեմատությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար նշված վայր են երբեմն ժամանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
11:45 01-12-2023
Հաստատվել է մինչև 2026-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը