211652_close_icon
views-count102630 դիտում article-date 13:09 23-07-2020

Էրեբունու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա տղամարդուն ազատությունից ապօրինի զրկելու, ծեծելու և սպանության սպառնալիք տալու փաստով. կասկածյալը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածք, սպանության սպառնալիք, ազատությունից ապօրինի զրկելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Օնիկ Կարապետյանը և հայտնել, որ 1 օր առաջ Երևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը և վերջինիս ծանոթ՝ ոմն Արտաշը ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Օ. Կարապետյանը հայտնել է նաև, որ Ռ. Սուքիասյանը ծեծելուց հետո սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին ու 30 րոպե արգելել է իրեն դուրս գալ գրասենյակից՝ այդկերպ իրեն ապօրինի զրկելով ազատությունից։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սուքիասյանը գործարար, ժողովրդին հայտնի «Գրզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել՝ էրեբունու ոստիկաններ հայտնաբե՞րել են Օ. Կարապետյանի մատնանշան անձանց, ինչպես նաև՝ իրակա՞ն են վերջինիս հայտնած տեղեկությունները՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ազատությունից զրկելու և սպանության սպառնալիք տալու մասին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր