48133 դիտում
11:06 23-07-2020
Ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված 46-ամյա տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Արարատ Ապրեսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր՝ «մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ նա այդ օրը իր տան հարակից ավտոտնակում իր ավտոմեքենան նորոգելու ժամանակ զոդման ապարատով աշխատելու ընթացքում զոդման ապարատի բռնկումից առաջացած կրակի բոցից այրվածքներ էր ստացել, և նրան տեղափոխել էին «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)