2040 դիտում
22:05 22-07-2020
Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի․ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ընդունելության քննություններին
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։
1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։
2. Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։
3. Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։
4. Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։
5. Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։
Հաջողություն եւ կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1077 դիտում
13:54 27-05-2022
Արցախում 2021-22 ուստարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 923 շրջանավարտներից 710-ը
1058 դիտում
12:15 04-02-2021
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է
2061 դիտում
12:03 17-01-2014
Արմեն Աշոտյանն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն
Այս բաժնից
787 դիտում
14:52 04-05-2024
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
496 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ