1298 դիտում
12:15 04-02-2021
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրազեկում է.
«Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից
Տեղեկացնում ենք, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:
Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:
Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:
Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր...
Опубликовано ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն Среда, 3 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
21:19 09-02-2021
Նախադպրոցական տարիքի արցախցիներին տրվող աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է
1499 դիտում
13:16 24-12-2020
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
664 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին