211652_close_icon
views-count1905 դիտում article-date 19:55 22-07-2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է ընդունվել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 54 837 ստուգում, որից միայն 824-ը՝ նշված օրը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նմանատիպ նյութեր