211652_close_icon
views-count4430 դիտում article-date 23:36 21-07-2020

Տիգրան Ավինյանը կարևորել է կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողությունները

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը: Գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին: Այսպիսով. Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում: Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։ Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ, եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր