slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Բոլիվիայում կորոնավիրուսը փորձում են սպիտակեցնող նյութով բուժել. խորհրդարանը հավանություն է տվել դրա օգտագործմանը
211652_close_icon

Բոլիվիայում կորոնավիրուսը փորձում են սպիտակեցնող նյութով բուժել. խորհրդարանը հավանություն է տվել դրա օգտագործմանը

views-count2401 դիտում article-date 21:41 21-07-2020
Բոլիվիայում հուսահատ մարդիկ հերթ են կանգնում, որպեսզի քլորի երկօքսիդով՝ թունավոր սպիտակեցնող միջոցով փոքրիկ շշեր գնեն, որը գովազդվում է որպես COVID-19-ի եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ բուժման միջոց, հայտնում է AP-ը: Ախտահանման միջոցը հանրահայտ է, չնայած Բոլիվիայի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է դրա վտանգների մասին, եւ հայտարարել է, որ մայրաքաղաք Լա Պասում առնվազն հինգ մարդ թունավորվել է քլորի երկօքսիդ օգտագործելուց հետո: Բոլիվիայի ընդդիմության կողմից վերահսկվող կոնգրեսը խթանում է քլորի երկօքսիդի օգտագործումը: Անցյալ շաբաթ Սենատը հավանություն էր տվել այն օրինագծին, որը թույլատրում է «քլորի երկօքսիդի լուծույթի արտադրությունը, մարքեթինգը, մատակարարումը եւ օգտագործումը՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ բուժման համար»: Օրինագիծը պետք է հավանության արժանանա նաեւ ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի կողմից, որը գտնվում է կարանտինում` նոր կորոնավիրուսով վարակման պատճառով։

Նմանատիպ նյութեր