211652_close_icon
views-count2381 դիտում article-date 20:59 21-07-2020

Հուլիսի 27-ին կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը

Հուլիսի 27-ին կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ Դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Տեղեկացնում ենք, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը ս/թ․ հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը /RM 0754/։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր