4365 դիտում
18:35 21-07-2020
Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր՝ բնակիչներին քաջալերելու
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք՝ տեղաբնակներին աջակցելու նպատակով: Այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում զետեղված գրառմամբ:
«Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել»,-շեշտել է վարչապետի տիկինն ու հավելել, որ պետք է դեմքով ճանաչել հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
Հակոբյանն ընդգծել է՝ նրանք, թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։
Աննա Հակոբյանն այցելել է նաև Մովսես գյուղ։ Այդ մասին ևս գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում։ «Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։
Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»,- գրել է Աննա Հակոբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
17:37 19-10-2015
Սահմանային լարվածության օրերին ԲՀԿ ղեկավար կազմը այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր
3356 դիտում
20:52 30-12-2019
Վարչապետ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3906 դիտում
19:40 27-11-2020
Տավուշի մարզպետը հերքել է լուրն այն մասին, որ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Այս բաժնից
997 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
802 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1003 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին