211652_close_icon
views-count4576 դիտում article-date 19:23 21-07-2020

Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 229-ով եւ գերազանցել է 14․6 հազարը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: Տեղեկացնում է [url=https://tass.ru/obschestvo/9015559]tass.ru[/url]-ն։ «Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 2 625 է կազմել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 827-ի»,- նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Լարին հավելել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում մահացել է 229 հիվանդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 14.634-ի»: Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում առողջացել է 242.351 հիվանդ, անցկացվել է կորոնավիրւոսի ախտորոշման 2․201,958 թեստ։

Նմանատիպ նյութեր