slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Փաշինյանը կրկին խաբում էր, երբ ասում էր` թե պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու. Հովհաննես Խաչատրյան
211652_close_icon

Փաշինյանը կրկին խաբում էր, երբ ասում էր` թե պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու. Հովհաննես Խաչատրյան

views-count2183 դիտում article-date 14:23 21-07-2020
ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2.000.000 պարգևավճար մեկ հոգու համար:Փաշինյանը կրկին խաբում էր,երբ ասում էր`թե պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու: Այս իշխանությունը որքան կարողանում է մսխում է բյուջեն ու կարևոր չի թե´երկրի թե´ժողովրդի վիճակը:Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության այս անգամ բյուջեն մսխողը եղել է քաղաքապետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանը:Սույն անձին,Հայկ Մարությանը հուլսի 15-ին պարգևավճար է տվել 1մլն 800հզ դրամ ու սա այն դեպքում,երբ հուլիսի 13-ին պարգևավճարներ բաժանվելուց այս նույն մարդը ստացել է 480հզ դրամ պարգևավճար:Իսկ գիտե՞ք հետաքրքիրը որն է,որ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ին արդեն պաշտոնապես ազատված է եղել փոխքաղաքապետի պաշտոնից:Հ՞ն սիրելի´քաղաքացի,տեսնու՞մ ես իրենք ուտում են,մսխում են իսկ դու ուղղակի գոյատևում ես:Իսկ կար ժամանակ,երբ Նիկոլը ասում էր,որ այս պայմաններով պաշտոնյանները պարգևավճար չեն ստանալու:Երևի Նիկոլի համար փոխքաղաքապետը պաշտոնյա չէ:Սա ինչ է եթե ոչ ձեռքառնոցի: Սուպեր Հայկոն իրեն անմեղ գառի տեղ դնելով հուզիչ ելույթներ էր ունենում,բայց այդ արանքում մարդկանց բաժանում սևերի ու սպիտակների,բայց այսօր այդ նույն անմեղ գառը ոնց կամենում է այնպես էլ մսխում է պետական բյուջեն ու դա այն ժամանակ,երբ մարդկանց վիճակը սարսափելի է իսկ սահմանում իրավիճակը սրված:Այս իշխանությունը տեսնես,երբ կհասկանա,որ արդեն ժողովուրդը զզվում է թե´իրենց և թե´իրենց դրածո սուպեր Հայկոյի կապիկլամիշությունից:Այն կարևոր պահերին,երբ պետքա տեղում լինել ու լուծել առաջ եկած խնդիրները,սա հօդս է ցնդում իսկ,երբ գալիս է գումարները մսխելու պահը սա միանգամից հայտնվում է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր