2483 դիտում
09:20 21-07-2020
Ի՞նչ են իրարից ուզում ՀԱԿ-ն ու «Սասնա ծռերը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ութ կետից կազմված մի հարցաշար էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս հարցաշարն ուղղված էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ նրա կողմից առաջ քաշված հարցերը վերաբերում էին հայկական զինուժի կողմից այդ օրերին իրականացված գործողությունների եւ քայլերի մանրամասներին։
Թեմայի հետ կապված կտրուկ ակտիվություն ցուցաբերեցին ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք չափազանց կոպիտ բառապաշարով ու պիտակավորումներով գրոհ սկսեցին Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» դեմ՝ «Լեւոնի սխալներից մեկն այն է, որ ամեն աղբի մարդու տեղ էր դնում», «Ծռերը լրիվ խառնում են» եւ նման կարգի այլ գրառումներով։
Այս գրոհին հաջորդեց «Ծռերի» ոչ պակաս ագրեսիվ պատասխանը, այն աստիճան, որ նրանցից մի քանիսը իրենց հրապարակումներում նույնիսկ Տեր-Պետրոսյանին դավաճան որակեցին:
Ի դեպ, այս երկու քաղաքական ուժերի միջեւ փոխհրաձգությունը նոր չէ, սակայն երեկվանից դա առավել ցայտուն ու ագրեսիվ դարձավ»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
10:09 05-04-2019
«Սասնա ծռերը» որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին. «Փաստ»
16781 դիտում
23:00 31-07-2016
Պանտագրյուելը և Սասնա Ծռերը
14823 դիտում
23:04 06-08-2016
Արեգնազանը, ազատության համար պայքարն ու Սասնա ծռերը
Այս բաժնից
1237 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»