5084 դիտում
16:29 20-07-2020
Հանրապետության որոշ հատվածներում հուլիսի 20-21-ին սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հուլիսի 20-21-ին սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»,-ը տեղեկացնում է, որ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ին ժամանակ առ ժամանակ, 24-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20մ/վրկ:
Հանրապետության տարածքում հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
15:19 19-07-2020
Հուլիսի 19-21-ը Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
1779 դիտում
15:58 17-07-2022
Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Այս բաժնից
652 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան