211652_close_icon
views-count3758 դիտում article-date 21:31 19-07-2020

Հրդեհ Կենդանաբանական այգու մոտ. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին։

Նմանատիպ նյութեր