slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին. Արայիկ Հարությունյան
211652_close_icon

Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին. Արայիկ Հարությունյան

views-count1769 դիտում article-date 15:04 19-07-2020
Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես գրել է. «Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում... Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին... Հ.Գ. Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր