211652_close_icon
views-count61386 դիտում article-date 19:46 18-07-2020

Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են Բանգլադեշում հայտնի «Սիրո այգում» խուլիգանություն կատարողների և կրակոցներ արձակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում (Սիրո այգում) խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նշված այգում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Անդրանիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Վարդան Կարապետյանը, Շերամի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Շահվերդյանը, Ճառագայթային Աշ. բնակիչ, 28-ամյա Խդր Ամոյանը, Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովեյանը, Իսակովի պողոտայի բնակիչներ, 18-ամյա Տիգրան Գևորգյանը, 17-ամյա Տիգրան Կ.-ն, Բաբաջանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Ալեն Սարգսյանը, Անդրանիկի փողոցի բնակիչ, 20-ամյա Վարդան Մովսիսյանը և Շերամի փողոցի բնակիչ, 32-ամյա Հակոբ Շախգուլյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մալաթիայի ոստիկանները պարզել են նաև, թե նշված անձանցից ով է իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ արձակել: Նախաքննության շահերից ելնելով, նրա անունը չենք հրապարակում: Իսկ դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել էին 2 հատ ատրճանակի համար նախատեսված, 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես կրակողին, այնպես էլ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հուլիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/14/1159807/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր էր ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։ Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում էին ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ, վկաներ։ Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել էին գազային ատրճանակից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր