49170 դիտում
11:30 14-05-2019
Վիճաբանություն, կրակոցներ՝ Երևանում. ոստիկաններն ու քննիչները պարզել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի մոտ վիրավորի և կրակոցներ արձակողի ինքնությունը. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են Opel-ի վարորդի ինքնությունըմ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)