211652_close_icon
views-count5264 դիտում article-date 15:39 18-07-2020

Քարդաշյանները սատարում են հայերին և իրենց միլիոնավոր հետևորդներին կոչ անում Հայաստանի, Արցախի մասին գրառումներ անել

Աշխարհահռչակ հեռուստաաստղեր Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին «Ինստագրամ»-ի իրենց էջերում Հայաստանին սատարող գրառումներ են կատարել, իրենց միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել Ադրբեջանի սադրանքների մասին, կոչ արել Հայաստանի և Արցախի վերաբերյալ հրապարակումներ արել, փոխանցում է Armenpress.am-ը։ Քարդաշյաններն «Ինստագրամ»-ի իրենց «սթորի» բաժինը «ողողել» են հայկական եռագույնով: Քորթնի Քարդաշյանը կիսվել է «Զարթոնք»-ի հրապարակումներով, որոնցում ասվում է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում՝ առաջարկելով օգնելու չորս տարբերակ: Առաջինով առաջարկվում է Կոնգրեսին նախազգուշացնել Հայաստանի, Արցախի վրա Բաքվի հարձակման մասին: Երկրորդով կոչ է արվում օնլայն հարթակում Հայաստանի և Արցախի մասին հրապարակումներ անել կամ կիսվել դրանցով: Երրորդով առաջարկվում է ստիպել ԵԱՀԿ-ին և ՀԱՊԿ-ին՝ դատապարտել Ադբեջանին: Կիսված չորրորդ հրապարակմամբ Քարդաշյանն առաջարկում է ԵԱՀԿ դիտորդական առաջադեմ հրթիռային համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ շփման գծի ողջ երկայնքով հարձակումների աղբյուրը որոշելու համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0589969001595069796317684.jpg[/img] Քլոե Քարդաշյանը կիսված հրապարակմամբ իր 117 մլն հետևորդներին տեղեկացրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցի զինվորները Տավուշի կողմից մոտեցել են հայկական սահմանին՝ խախտելով հրադադարը, իսկ հաջորդ օրը կրակել են Չինարի գյուղի խաղաղ բնակչության վրա, կրակել Տավուշում գտնվող դիմակների գործարանի ուղղությամբ, հայ զինվորներ են մահացել: [img]https://st0.shamshyan.com/editor/092074400159506982328595.jpg[/img] «Ի՞նչ կարող եմ անել ես: Ես քաջալերում եմ իմ ամերիկացի ընկերներին կրթել իրենց և պաշտպանել հայ ժողովրդին…»,-ասված է հրապարակումներից մեկում: Քորթնի Քարդաշյանն իր «սթորի» բաժնում տեղադրել է նաև հայկական եռագույնը, Հայոց զինանշանով կախազարդով: Ռոբ Քարդաշյանը կիսվել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանին սատարող գրառմամբ, նաև այլ օգտատերերի գրառումներով, որոնցից մեկում մասնավորապես կոչ է արվում աղոթել Հայաստանի, հայ անվախ զինվորների համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0851342001595069850879447.jpg[/img]

Նմանատիպ նյութեր