211652_close_icon
views-count2143 դիտում article-date 10:46 30-09-2020

Հետևելով իր քույրերին. Ռոբ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել միջոցներ ուղղել Հայաստանին աջակցությանը

Ռոբ Քարդաշյանը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի որդին և Քարդաշյան քույրերի եղբայրը, դիմել է Instagram-յան էջի հետևորդներին՝ խնդրելով գումար ուղղել Հայաստանին աջակցությանը։ Հիշեցնենք,որ ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ էին հանդես եկել Ռոբի քույրերը՝ Քիմն ու Քլոեն։ «Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (հայկական արմատներով պրոդյուսեր, որն ապրում է ԱՄՆ-ում)՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումների մասին տեղեկատվությամբ։ Դուք կարող եք աջակցություն ցուցաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» արշավին՝ բարեգործական պգնություն ցուցաբերելով armeniafund.org/donate-ի միջոցով»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։

Նմանատիպ նյութեր