4655 դիտում
14:26 18-07-2020
ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն. ՀՀ վարչապետ
Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաեւ գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլեւ գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ:
Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետեւ նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է եւ պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի եւ հետաքննության»:
Նմանատիպ նյութեր
2832 դիտում
15:01 18-11-2016
Տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող». ՀՀ վարչապետ
4460 դիտում
16:38 20-05-2017
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացում պետք է դիտարկվի որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով
2291 դիտում
19:24 29-07-2020
Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց․ ՄԱԿ
Այս բաժնից
1234 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
721 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր