4421 դիտում
16:38 20-05-2017
Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացում պետք է դիտարկվի որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով
Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա անմիջական ներգրավվածություն բանակցային գործընթացում, որը վերաբերում է իր ապագային: Այս մասին այսօր ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության պահանջարկ կա: Եվ այդ հարցի շուրջ է ծավալվելու հայ և այլազգի փորձագետների քննարկումը:
«Բազմիցս հնչել է այն միտքը, որ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես բանակցային գործընթացի դերակատար: Առկա են հետևյալ երեք մոտեցումները. այն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հանդես գալ որպես ԼՂ անկախության և անվտանգության երաշխավորներից մեկը և ներկայացնում է այն մոտեցումը, որը կա Լեռնային Ղարաբաղում:
Երկրորդ մոտեցումն այն է, որ համանախագահները պարբերաբար այցելում են և հանդիպումներ են ունենում այդ թվում նաև ԼՂ ներկայացուցիչների հետ:
Եվ երրորդը՝ ոչ մի կարգավորում և լուծում հնարավոր չէ առանց այն մոտեցման, որը կարող են տալ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը: Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Նմանատիպ նյութեր
2802 դիտում
15:01 18-11-2016
Տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող». ՀՀ վարչապետ
2243 դիտում
19:24 29-07-2020
Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց․ ՄԱԿ
Այս բաժնից
766 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
775 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1021 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին