Արթուր Ալեքսանյան. Ես Ձեզ հետ եմ, տղե՛րք
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ մեկնաբանություն թողնելով ինստագրամում.
«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը՝ ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով»,-գրել է Ալեքսանյանը:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ»