211652_close_icon
views-count4224 դիտում article-date 16:59 17-07-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

[b]ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։[/b] Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: [img]https://st0.shamshyan.com/editor/0569231001594985536645893.jpg[/img] Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 17-ին և 18-ի կեսօրից հետո, 22-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 17-ի ցերեկը և 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0743736001594985553438600.jpg[/img]

Նմանատիպ նյութեր