211652_close_icon
views-count116313 դիտում article-date 11:37 17-07-2020

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 3 մահացածներից մեկը «Կիլիկիացի Բոգոյի» քրոջ որդին էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ հուլիսի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Հակոբյանը, իսկ Nissan Tiida-ն վարել է կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գայանե Եղյանը։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Հակոբյանը, նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 21-ամյա Անուշ Բաբայանը և 36-ամյա Գայանե Էմիրյանը մահացել են, իսկ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի բնակիչ՝ 29-ամա Կարո Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Հակոբյանը Երևանում հայտնի «Կիլիկիացի Բոգոյի» քրոջ որդին էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159932/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել էին Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել էին։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր