211652_close_icon
views-count45549 դիտում article-date 17:20 13-07-2021

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը նոր տեղեկություններ է հայտնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Իվան Դ-ն մահացել էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը։ 

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, նշված վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ՝ թվում, դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական, ինչից հետո պարզ կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվում քրեական գործ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել էր ձորակում:

Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Գինոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտպօգնության բժիշկների թիվ 56 բրիգադը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Փրկարարները և Երևանի գնդի ավագ պարեկ Էդգար Կարապետյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը մեծ դժվարությամբ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս էին բերել դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները վտանգել էին իրենց կյանքը, քանի որ ամեն պահի հնարավոր էր՝ կողաշրջված КамАЗ-ը շրջվեր: Նրանք ցուցաբերել էին  բարձր աշխատանքային իմացություն: Տեղում պարզվել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում, ինչից հետո պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակ, որտեղից ժամանել էր վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը:  

Դեպքի վայր էին ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր