211652_close_icon
views-count50650 դիտում article-date 13:57 23-09-2018

Արտակարգ դեպք Երևանում. 30–ամյա տուժածը հայտնել է, որ Կիլիկիա ավտոկայանում իրեն ծեծի են ենթարկել «Կիլիկիացի Բոգոյի» հրահանգով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում սեպտեմբերի 19-ին Վաղարշապատ բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մալաթիայի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ վերին շրթունքի, աջ անկյունի սալջարդ, արյունազեղում, քթի, մեջքի սալջարդ, քերծվածք, ձախ ակնակապիճի արյունազեղում, ձախից գագաթային շրջանի հեմատոմա, ձախից կրծքավանդակի լսալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 30-ամյա Վահան Մուշեղյանն է: Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը ծեծի է ենթարկվել Երևանում՝ Կիլիկիա ավտոկայանում, սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մուշեղյանը ծեծի է ենթարկվել «Կիլիկիացի Բոգոյի» հրահանգով և այդ մասին համայնքային ոստիկանության տեսուչը հայտնել է իր վերադասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Վ, Մուշեղյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Մալաթիայի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Նորագյուղ թաղամասի բնակիչ, 29-ամյա Արամ Հարությունյանը, ով կատարվածի մասին տեղեկություններ հայտնելուց հետո բաց է թողնվել: Ոստիկանությունը պարզում է «Կիլիկիացի Բոգոյի» մասնակցությունը նշված միջադեպին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր