Ռեշֆորդը կդառնա Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կդառնա Մանչեսթերյան համալսարանի պատվավոր դոկտոր, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ այդպիսով գնահատվելու են նրա ձեռքբերումները ֆուտբոլային դաշտում, ինսչպես նաև նրա սահմաններից դուրս. Ռեշֆորդը պայքարում է կարիքավոր ընտանիքների երեխաների անվճար սնունդով ապահովելու համար:
22-ամյա անգլիացին կդառնա պատմության մեջ Մանչեսթերյան համալսարանի ամենաերիտասարդ պատվավոր դոկտորը: Մինչ նա այդ կոչումը ստացել էին սէր Ալեքս Ֆերգյուսոնն ու սէր Բոբի Չարլթոնը:
Պատվավոր դոկտորը կոչում է, որը շնորհում են գիտության կամ մշակույթի ոլորտում զգալի ավանդ թողնելու համար: Հաճախ այն խորհրդանշական բնույթ է կրում, դրա միջոցով համալսարանը ցույց է տալիս, որ պատիվ է համարում իր դասախոսական կազմում նման մարդու ներկայությունը: