Ռոբերտ Արզումանյանը ՝ «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ
Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» մարզչական շտաբի նախկին անդամ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Արամ Հակոբյանին, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից:
««Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից էր։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ռոբերտ Արզումանյանին նոր պաշտոն ստանալու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ նոր ու պատասխանատու աշխատանքում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։