211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ

views-count2558 դիտում article-date 16:56 15-07-2020
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր