211652_close_icon
views-count6377 դիտում article-date 21:35 14-07-2020

ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեքշաբթի անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին [url=https://ria.ru/20200714/1574350277.html]ria.ru[/url]-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը: «Այսօր կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա տեղեկություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և տեղի ունեցած զինված բախումների մասին: Տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- հայտնել է Զայտենդինովը: Նշվում է, որ Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նմանատիպ նյութեր