4926 դիտում
14:48 14-07-2020
ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: «[url=https://armenpress.am/arm/news/1021653.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգությունն են հայտնում` կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական բախումից հետո, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- նշել է մամուլի խոսնակը:
ՀԱՊԿ-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև:
«Ռազմաքաղաքական ղեկավարության հատվածը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը՝ ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- նշել են ՀԱՊԿ-ում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը, բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով:
Նմանատիպ նյութեր
32187 դիտում
13:42 02-04-2016
Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
1045 դիտում
15:18 21-10-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին
805 դիտում
16:28 25-08-2024
UNIFIL-ը և UNSCOL-ը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության