32217 դիտում
13:42 02-04-2016
Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ, հաղորդում է Lifenews.ru-ն:
ՌԴ նախագահը կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել գործողությունները:
«Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ երեկվանից թեժ մարտեր են ընթանում: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
Նմանատիպ նյութեր
9254 դիտում
09:20 03-04-2016
Իրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
1135 դիտում
19:11 07-10-2023
Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել
1350 դիտում
00:14 21-02-2014
ՄԱԿ-ը կոչ է արել Կիևում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը