Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, այն կրակով կասեցվել է
Գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,-հայտնել է Ստեփանյանն ու հավելել, որ առաջիկայում կհրապարակեն հետաքրքիր տեսանյութ: