Ֆրանսիայում սպանվել է «Տոտենհեմի«» պաշտպան Սերժ Օրյեի եղբայրը
Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբայր Կրիստոֆեր Օրյեն սպանվել է Ֆրանսիայի Թուլուզում:
26-ամյա տղամարդը որովայնի շրջանում ստացած կրակոցից մահացել է: Նրա մոտ առկա է եղել ատրճանակ: Կրիստոֆերի դին հայտնաբերել են պատահական անցորդները, հայտնում է Armsport.am-ը:
Բժիշկները շտապել են դեպքի վայր, սակայն, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ Սերժ Օրյեն Տոտենհեմ» էր տեղափոխվել 2017 թվականին: