1949 դիտում
15:33 13-07-2020
Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին
Իրաքում Հայաստանի դեսպանությունը, Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։
Ինչպես տեղեկացրին Իրաքում ՀՀ դեսպանությունից, հատուկ թռիչքը իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։
«Մեկնումը Բաղդադից Երևան տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական դրությամբ առավոտյան ժամը 08:00-ին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայրենիք, ցուցակագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և դրանց արժեքը դեռևս որոշված չեն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
16:13 24-06-2022
Մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթները
4509 դիտում
23:40 05-06-2020
Հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չարթերային չվերթը
3042 դիտում
09:47 21-04-2015
Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը. ՀԺ
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար