1486 դիտում
14:09 13-07-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ
Հուլիսի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 264 հրդեհի, մեկ ջրահեղձման, չորս փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, մեկ սելավի, երկու որոնողափրկարարական դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, 42 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Արձանագրվել է թունավորման ինը դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1815 դիտում
12:11 23-08-2021
Գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
1338 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
1159 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
Այս բաժնից
892 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
667 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին