211652_close_icon

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

views-count9948 դիտում article-date 09:12 13-07-2020
Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր