211652_close_icon

Էժան բենզինից հետո` ադրբեջանցիները. իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչպես են ադրբեջանցիները հասնում Երևան ու Ամասիա. լրագրող

views-count406 դիտում article-date 23:25 19-02-2026
Ադրբեջանական էժան բենզինից հետո գալիս են ադրբեջանցիները։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Արդեն մի քանի օր համացանցում շրջանառվում է տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները ազատ շրջում Ամասիայի կենտրոնում, նկարահանում քաղաքի կենտրոնական հատվածը, այդ նկարահանումը տեղադրում համացանցում, սիգարետը բերանին խոսում հայ պարեկների հետ... Սա հոգեբանական գրոհ է Հայաստանի բնակիչների նկատմամբ:


Իշխանությունները պետք է հստակ պատասխան տան, թե ինչպես են ադրբեջանցիները հասնում Ամասիա, Երևան և այլ բնակավայրեր: 

Կարելի է ենթադրել, որ այդ ադրբեջանցիներն ունեն Վրաստանի,  Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքացիություն և անձնագիր:  Այս ամենով հանդերձ, ուժային կառույցները պարտավոր են բավարար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի հանրությանը: 


Այլապես կարող է ստեղծվել տպավորություն կամ շահարկումների համար պարարտ հող ստեղծվել, որ նման քայլերով մեր իշխանությունները նախապատրաստվում են ադրբեջանցիների՝ Հայաստանում հաստատմանը: Հիբրիդային պատերազմի մասնագետներին ադրբեջանցիների Հայաստանում շրջագայությունը չի մտահոգո՞ւմ»,- գրել է նա։
 

Նմանատիպ նյութեր