211652_close_icon
views-count40369 դիտում article-date 10:10 12-07-2020

Ավտովթար Արարատի մարզում․ 35-ամյա վարորդը Opel-ով կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, այնուհետև՝ 3 ցայտաղբյուրներն ու երկաթե հովանոցը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատներին, կոտրել մի մասը, այնուհետև՝ բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին, կոտրելով դրանք։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հրանտ Բուքուշյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր