211652_close_icon
views-count19776 դիտում article-date 08:53 15-08-2015

Երևանյան խճուղում 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և կոտրել երկաթե ճաղավանդակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանյան խճուղում թիվ 33 հասցեի դիմաց Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 33-ամյա Օնիկ Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DT 299 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և կոտրել երկաթե ճաղավանդակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով երկաթե ճաղավանդակները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածել հանդիպակաց գոտով երթևեկող Opel մակնիշի 34 ZS 241 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր