16891 դիտում
13:24 11-07-2020
Հայաստանի 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Ալվարդ Մկրտչյանն ու հայտնել, որ իր տղան, ում հետ եւս 5 Հայաստանի քաղաքացի կա, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Մկրտչյանն ասում էր. «Երեխաս 4 ամիս է, արդեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ սոված, առանց բնակության վայրի ու առանց աշխատանքի: Երեխուս ոչ մի բան չեն թույլատրում՝ պատճառաբանելով, որ գրանցում չունի: Տղաս մեքենայով դուրս է եկել ՌԴ-ից ու հասել ռուս-վրացական սահման՝ չեզոք գոտի: Հիմա՝ ոչ այս կողմ են թույլատրում, որ գա, ոչ հետ գնալ է կարողանում: Արդեն 5 օր է, սոված-ծարավ, 6 անձով, որոնցից 3-ը կին են, մնացել են անորոշ վիճակում: Այդ 6 հոգուց մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով երեկ 2 անգամ բժիշկներ են այցելել։
Խնդրում ենք կառավարության միջնորդությունն ու աջակցությունը, որ մեր երեխեքը ինչ-որ ձեւով կարողանան վերադառնալ տուն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5433 դիտում
09:27 04-08-2020
Հայաստան ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. վրացական կողմը չի թույլատրում տեղափոխումը. «Առավոտ»