211652_close_icon
views-count11560 դիտում article-date 15:32 10-07-2020

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի / ԼՈՒՅՍ հիմնադրամ/ LUYS foundation խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը: Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի: Մանրամասները` տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր