211652_close_icon
views-count2537 դիտում article-date 15:43 09-07-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը

Ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հուլիսի 9-ի դրությամբ կազմում է 12 մլն 12 հազար 720 մարդ։ Տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի համալսարանը։ Նշենք, որ համավարակը տարածված է աշխարհի 188 երկրներում։ Համավարակի բռնկումից մինչ այսօր մահացել է 548 հազար 941 պացիենտ։ Ապաքինվել է ավելի քան 6.5 միլիոնը։ Վիրուսից առավելապես տուժել է ԱՄՆ-ն (ավելի քան 3 մլն վարակված), Բրազիլիան (1,7 մլն), Հնդկաստանը (742 հազար), Ռուսաստանը (699 հազար)։ Զոհերի մեծ մասը ԱՄՆ-ում է՝ 132 հազար 299 մարդ։

Նմանատիպ նյութեր