2637 դիտում
09:50 09-07-2020
Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Բացի այդ, որոշում էր կայացվել, որ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այլևս չի ղեկավարի նաև Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը: Այն իր փոխարեն կղեկավարի նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
Եվ, ահա, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս փոփոխությունը զարմանալի է եղել նաև իշխանական խմբակցության պատգամավորների համար, քանի որ, շատերի կարծիքով, Վարազդատ Կարապետյանը լավ և աշխատող պատգամավորներից է, որը կարող էր այս երկու բարեկամական խմբերում բավականին լավ աշխատանք կատարել: Ըստ խմբակցության պատգամավորների՝ վերջին ժամանակահատվածում Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից, ինչի համար էլ նման որոշում է կայացվել:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ Վարազդատ Կարապետյանը խմբակցության ղեկավարությանը դեռևս ամիսներ առաջ է տեղեկացրել, որ ինքը զբաղված է ու չի կարող այդ երկու բարեկամական խմբերի աշխատանքներով զբաղվել»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
09:40 13-06-2014
Էպոսագետը մեկուսացել է․ Ժողովուրդ
2993 դիտում
10:27 06-04-2022
Արարատ Միրզոյանի պահվածքն անհասկանալի է թիմի համար. նա մեկուսացել է․ «Ժողովուրդ»
1129 դիտում
09:19 27-01-2023
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»