SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյւութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Առեղծվածային դեպք Երևանում. «Դղյակ» ռեստորանից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա
2020.07.08 19:45

