21341 դիտում
22:18 06-07-2020
Ավտովթար Կոտայքի մարզում. 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ին. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու Չարենցավանի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Է. Սիրականյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)