211652_close_icon
views-count18672 դիտում article-date 15:00 06-07-2020

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 72-ամյա վարորդի «07»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 72-ամյա Իվան Սավայևիչի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արեն Առաքելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ի. Սավայևիչի ուղևոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Անժելա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր